Քուվեյթի մայրաքաղաք Էլ-Քուվեյթի կենտրոնում գտնվող շիաների մզկիթում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ պայթյուն է որոտացել, որն առնվազն 23 մարդու կյանք է խլել: Այս մասին հաղորդում է համաարաբական «Էլ-Հադաս» հեռուստաալիքը:
Հիվանդանոցներն աշխատում են արտակարգ դրության ռեժիմով:
Պայթյունը տեղի է ունեցել Էս-Սավաբեր շրջանում գտնվող շինության ներսում: Պայթյունի ալիքը կոտրել է բոլոր պատուհանները:
Նախնական տվյալներով` ահաբեկչությունն իրականացրել է մահապարտը, ով մզկիթի այցելուների թվում է եղել: Այդ տարբերակն են պնդում նաև միջադեպի ականատեսները:
Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական խմբավորումը:
https://youtu.be/FiupyME0cZE







































