Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի գիտնականները մշակել են ամբողջովին ճկվող գունավոր էլեկտրոնային էկրան, հայտնում է BBC-ն: Նրանք ասում են, որ իրենք ոգեշնչվել են քամելիոնի մաշկից, որը ընդունակ է ակնթարթորեն փոխելու իր գունավորումը:
Ըստ ստեղծողների՝ այդ տեխնոլոգիան կարող է օգտագործվել ինչպես զինվորական համազգեստ ստեղծելու համար, այնպես էլ սովորական հագուստ, որը ընդունակ կլինի փոխել գույնն ակնթարթորեն: Բացի այդ, հայտնագործության շնորհիվ կարելի է ստեղծել էլեկտրոնային գիրք` շատ քիչ էլեկրտաէներգիայի ծախսով:
Գիտնականների խումբը տեխնոլոգիայի հետագա մշակման համար արդեն ստացել է 300 հազար դոլար:
Նրանց կողմից ստեղծված նախատիպը չափազանց թեթև է` այն մարդու մազից ավելի բարակ է:









































