Սոչիի օդանավակայանը մինչև 22:00-ն`Երևանի ժամանակով, ինքնաթիռներ չի ընդունի: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Սակայն նշվում է, որ օդանավակայանը ինքնաթիռներին թույլ կտա թռչել՝ ըստ դրանց պատրաստվածության:
«Ջուրը սկսել է նվազել օդանավակայանի տարածքից: Այժմ 8 ինքնաթիռներ գտնվում են օդանավակայանում, ըստ պատրաստվածության`դրանց թույլ կտան թռչել: Ժամը 17:22:00-ից օդանավակայանը դադարում է օդանավեր ընդունել»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշենք, որ Սոչիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով բնակչության տարհանում է սկսվել Ադլերի շրջանում և Կուդեպստ գյուղում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել: «Խոստա-Ադլեր» հատվածում ջրասույզ է եղել երկաթուղին:











































