Հոլիվուդյան դերասան Շայա Լաբաֆը հոսպիտալացվել է՝ «Ամերիկյան մեղր» ֆիլմի նկարահանումների ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարից հետո: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Դերասանը վնասվածք է ստացել երեքշաբթի երեկոյան այն տեսարանը նկարահանելիս, որի ժամանակ գլուխը պետք է դուրս հաներ պատուհանից: Վնասվել են դերասանի գլուխն ու ձեռքի մատները, որոնց վրա կարեր են դրել հիվանդանոցում:
Դերասանի ներկայացուցիչների խոսքով՝ վնասվածքները լուրջ չեն, և Լաբաֆը հինգշաբթի օրը կվերադառնա նկարահանման հրապարակ:







































