Billboard ամսագիրը այս տարվա 6 ամսվա տվյալներով՝ որոշել է, թե կատարողներից ով է դարձել առավել հայտնի: Կայքում ասվում է, որ լավագույնների ընտրությունում պարբերականը կատարողներին չի բաժանել ըստ ժանրերի, այդ պատճառով քվեարկությանը մասնակցել են տարբեր ոճերի կոմպոզիցիաներ: Այս մասին հայտնում է starslife.ru-ն:
Առաջին տասնյակում հայտնվել են Ռիհաննան, Քանյե Ուեսթը և Փոլ Մաքքարթին FourFiveSeconds երգով, ինչպես նաև բրիտանական Florence + The Machine խումբը:
Բացի նրանցից, վարկանիշում ընդգրկվել են Fetty Wap-ը, DJ Skrillex & Diplo -երկյակը, Years & Years էլեկտրո-եռյակը, Tame Impala ռոք խումբը, R&B-երգչի The Weeknd-ը և գործիքավորող Jamie xx-ը:
Հիշեցնենք, որ Billboard ամսագրի վարկանիշը հանդիսանում է ամենահեղինակավորներից մեկը:








































