Tuesday, 30 06 2026
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին

«Երևանում ժողովրդավար երկրներին հարիր ակցիա է, իշխանությունները պետք է հաշվի նստեն». Շահան Գանտահարյան

«Եթե բախումները, լարվածությունը բացառվեն տարածաշրջանում, կարող ենք հայտնվել օրինակելի երկրի կարգավիճակում: Կարծում եմ՝ ժողովրդավար երկրներին հարիր և համահունչ ակցիա է. որևէ երկրում եթե սակագնի բարձրացման համապատասխան որոշում լինի, նույն արձագանքը կլինի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Լիբանանում հրատարակվող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ հավելելով, որ Սփյուռքը հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

Ըստ նրա՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիան աննախադեպ է քաղաքացիական խմբավորումների ակտիվացման առումով: Հատկանշական է նաև այն, որ պայքարողների մեծամասնությունը երիտասարդներ են: «Այստեղ հստակ է, խնդիրը ավելի քաղաքացիական բնույթ ունի, քան քաղաքական, պահանջների մեջ քաղաքական ուղղվածություն չկա: Շատ կարևոր է, որ արտաքին շահագրգռություններ, շահարկումներ չլինեն»,- մանրամասնեց նա:

Շահան Գանտահարյանը կարևորեց այն, որ թե՛ ոստիկանները, թե՛ ակցիայի մասնակիցները չգնան լարվածության և օրինական լինեն թե՛ բողոքողների, թե՛ վերահսկողների առումով: «Կարծում եմ, որ պետք է բացառել ուժի անհամաչափ կիրառումը և տպավորություն չթողնել, որ հակաիրավաչափ են ոստիկանների գործողությունները»,- նշեց նա:

Խմբագիրը նաև նշեց, որ եթե քաղաքացիական այս դրսևորումների ծավալը մնա քաղաքացիական պահանջների մեջ, ապա երկիրը Էականորեն կշահի, ինչի համար անհրաժեշտ է, որպեսզի ակցիայի մասնակիցների պահանջներին իշխանությունները ընդառաջ գնան: «Հուսով եմ՝ հաշվի կնստեն պահանջների հետ: Նախադեպեր կան. շատ ավելի փոքր ծավալի ակցիաներ են եղել, երբ իշխանությունները ընդառաջ են գնացել: Եթե այս փաստի, այս երևույթի հետ հաշվի նստեն, կարող ենք արդյունքի հասնել»,- եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում