Ավստրալիայի ոստիկանությունը ազատել է 5 պատանդներին, որոնց մի քանի ժամ պահել է զինված տղամարդը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում անելով 9News հեռուստաալիքին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել երկրի հարավարևմտյան Փերթ քաղաքում: Ոստիկանությունն ահազանգ է ստացել երեքշաբթի երեկոյան: Ականատեսները հայտնել են Samson Street փողոցի տներից մեկում զինված տղամարդու մասին:
26-ամյա երիտասարդի հետ բանակցելու փորձերից հետո ոստիկանությունն անցել է գրոհի, ինչի արդյունքում հանցագործը ծանր վիրավորվել է։ Ներկայում նա հիվանդանոցում է, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:









































