Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ուրախությամբ է ընդունել, որ արտահանվել են վրացական առաջին զրահամեքենաները: Համապատասխան մեկնաբանությունը նախկին նախագահն արել է Facebook-ի իր էջում:
«Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ ռազմական մեքենան, որը մենք զրոյից ստեղծել ենք 2009-ին, սկսվել է վաճառվել համաշխարհային շուկայում: 2008-ին բոլորը հրաժարվում էին մեզ զենք վաճառելուց: Այդ ժամանակ մենք մեր առջև գործնականում անհնարին խնդիր դրեցինք` անկախ Վրաստանում առաջին անգամ ինքնուրույն զենք արտադրել: Օրերից մի օր ես կպատմեմ այն խորամանկությունների մասին, որոնց մենք ստիպված ենք եղել դիմել, խոչընդոտները հաղթահարելու համար: Սակայն, ամենագլխավորը մեր էնտուզիազմը և կոռումպացված չլինելն էր»,- գրել է Սաակաշվիլին:
Նա հավելել է, որ դժբախտաբար, նախագծի գլխավոր կազմակերպիչ Բաքո Ախալայան այժմ բանտում է, իսկ գլխավոր կատարող Ռևազ Չարբաձեն ստիպված է եղել լքել երկիրը:










































