Կրեմլում ուշադրությամբ հետևում են Երևանի դրությանը: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովին:
«Շատ ուշադրությամբ հետևում ենք Երևանի իրադարձություններին»,- ասել է նա:
Նրա խոսքերով` Ռուսաստանի իշխանությունները հույս ունեն, որ դրությունը շուտով կկարգավորվի:
«Հույս ունենք, որ շատ շուտով դրությունը կկարգավորվի` խստորեն համապատասխանեցված օրենքի հետ, և որ օրենքի ոչ մի խախտում չի լինի»,- ընդգծել է Պեսկովը:







































