Ջուլիա Ռոբերտսը իր ամուսնու՝ Դենի Մոդերի հետ իրենց արձակուրդն անցկացրել են Մեքսիկայի Կաբո-Սան-Լուկաս առողջարանում, հայտնում է starslife.ru-ն:
Պարզ է, որ աստղի ցանկացած հանգիստը, այն էլ մի ժամանակ Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող, չի անցնում առանց պապարացիների: Սակայն դատելով լուսանկարներից՝ Ջուլիան արդեն պարզապես նրանց վրա ուշադրություն չի դարձնում:
Լուսանկարներում նա գերազանց տեսք ունի: Ավելացնենք, որ Ջուլիան երեք երեխաների մայր է (10 տարեկան զույգերի և 8-ամյա որդու):















































