Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովն այսօր գաղտնի քվեարկությամբ՝ ձայների բացարձակ մեծամասնությամբ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանից դատավոր ընտրեց Արմեն Հարությունյանին:Այս մասին քիչ առաջ հայտարարվեց ԵԽԽՎ նիստում. տեղեկացնում է pastinfo.am–ը:
Ա.Հարությունյանի օգտին քվեարկել է ԵԽԽՎ 119 պատվիրակ: Ընտրվելու համար անհրաժեշտ էր 79 քվե:
Հայաստանի կողմից ներկայացված մյուս երկու թեկնածուների՝ Արայիկ Ղազարյանի և Լիանա Հակոբյանի, օգտին համապատասխանաբար քվեարկել են 15 և 23 պատվիրակներ:







































