The Telegraph-ի փոխանցմամբ՝ Ռիդինգի համալսարանի մասնագետները հետազոտություն են անցկացրել և պարզել, որ մեղուները Միացյալ թագավորության տնտեսությանը տարեկան բերում են 907 միլիոն եվրո, ինչը 109 միլիոն եվրոյով գերազանցում է զբոսաշրջության միջոցով թագավորական ընտանիքին բերած գումարը:
Հետազոտողներն ընդգծել են, որ միջատների ամբողջական տնտեսական արժեքը 1996 թվականի 306.5 միլիոն եվրոյից հասցվել է 2012 թվականին 907 միլիոն եվրոյի: Աճը կազմել է 191 տոկոս: Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ երկրում խնձորի աճի 85 տոկոսն ու ելակի աճի 45 տոկոսը կախված է մեղուներից: Միայն այդ երկու սննդային կուլտուրաները 2012 թվականին Մեծ Բրիտանիայի տնտեսությանը բերել են 278 միլիոն եվրո:







































