Կիսապաշտպան Սթիվեն Ջերարդն առաջիկա օրերին կխաղա իր նոր թիմի կազմում: Ակնկալվում է, որ «Լոս Անջելես Գելեքսի»-ի կազմում 35-ամյա անգլիացին իր առաջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 11-ին` խաղադաշտ դուրս գալով մեքսիկական «Ամերիկա» ակումբի դեմ հանդիպմանը:
Sky Sport-ի փոխանցմամբ` Լոս Անջելեսում և քաղաքի շրջակայքում տեղադրվել են Ջերարդի նկարով գովազդային պաստառներ:
Հիշեցնենք` կիսապաշտպանն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Լոս Անջելես Գելեքսի»:







































