AutoEvolution-ի փոխանցմամբ՝ Nissan ընկերությունը հայտարարել է 2016 թվականին Kicks քրոսովերի զանգվածային արտադրության մասին: Նախնական տվյալներով նոր մոդելն իր չափերով գերազանցելու է Juke մոդելին: Ավտոմեքենայի երկարությունը կազմելու է 4.3 մետր, լայնությունը՝ 1.8 մետր, բարձրությունը՝ 1.6 մետր:
Kicks քրոսովերի հիմնական մրցակիցներն են Jeep Renegade-ն, Honda HR-V-ը, Ford EcoSport-ը և Renault Duster-ը: Հենց Nissan Kicks-ն է դառնալու 2016 թվականին Բրազիլիայում կայանալիք Օլիմպիական խաղերի պաշտոնական ավտոմեքենան: Նրա մեկնարկային գինը ենթադրաբար կազմելու է 21.000 դոլար:


















































