Առաջին խոսող անդրոիդների խմբաքանակը վաճառվեց մեկ րոպեի ընթացքում, հայտնում է ultramir.net-ը: Խոսքը մարդու նման ռոբոտի մասին է, որի ինտելեկտի մակարդակը հավասար է 3-4 տարեկան երեխայի մակարդակին:
Նա կարողանում է խոսել, հարցերին տրամաբանական պատասխան տալ, հասկանում է մարդկանց զգացմունքները և արձագանքում է տրամադրությանը և հպմանը:
Pepper անունով անդրոիդը կարող է կատարել պարզ հանձնարարություններ` գիրք տալ, հեռուստացույց միացնել, դուռը բացել: Ընկերության գլխավոր մշակողի բառերով, նրանց անդրոիդը կարող է քաջալերել մարդուն, իրեն ակտիվ պահել կամ ընդհակառակը` զգալ միայնակ և տխրել:
Ճապոնիայում մարդանման ռոբոտների առաջին հազարյակը 1800 դոլար գնով համացանցում վաճառվել է մեկ րոպեի ընթացքում:









































