Բրուքլինում գարեջրի պահեստներից մեկում աշխատող բանվորները շարադարակներում հայտնաբերել են ջրաջի, որը պահեստ է սողոսկել գիշերը:
Պահեստի աշխատակիցների նկարահանած տեսահոլովակում հարբած ջրարջը փորձում է փախչել, սակայն հազիվ է թաթերի վրա կանգնում: Տեսագրության հեղինակը կատակով կենդանուն խորհուրդ է տվել տաքսի վերցնել:
Պահեստը լքելուց առաջ ջրարջին հաջողվել է վայելել գարեջրի վերջին կումը:
Երկու օրվա ընթացքում YouTube-ում տեսագրությունը ավելի քան 1.4 մլն դիտում է հավաքել:









































