Արտասահմանյան լրատվամիջոցները լուրջ հետաքրքրված են Մըրայա Քերիի անձնական կյանքով: Վերջերս նրան նկատել են ավստրալացի միլիարդատեր Ջեյմս Պեկարի հետ Իտալիայում, ռոմանտիկ ուիքենդ անցկացնելիս: Զույգը պապարացիների տեսադաշտում հայտնվել է Կապրի քաղաքում զբոսնելիս: Դժվար չէր նկատել, որ Մըրայան ու Ջեյմսն ամբողջ ընթացքում քայլում էին ձեռք ձեռքի և վայելում էին միմյանց ներկայությունը:
Ճիշտ է, երգչուհին դեռ չի մեկնաբանել իր նոր սիրավեպի մասին տեղեկությունը:
Ջեյմս Պեկերն Ավստրալիայի ամենահայտնի հարուստներից մեկն է՝ բազմաթիվ հյուրանոցների և կազինոների ցանցի տեր: Տարբեր գնահատումներով նրա շահույթը կազմում է 4.6 մլն դոլար:
Հիշեցնենք, որ երգչուհին նախկինում ամուսնացած է եղել Նիք Քենոնի հետ, նրանք երկու երեխա ունեն, ամուսնալուծվել են 2014-ին:









































