Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում աջ արմատականների կողմնակիցների բողոքի ակցիան ավարտվել է ոստիկանության հետ բախումներով: Արմատականները բողոքել են Եվրոպայում Հյուսիսային Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից մուսուլման ներգաղթյալների աճի դեմ՝ գրում է TASS-ը:
Ցուցարարները սկսել են քարեր նետել հատուկջոկատայինների ուղղությամբ: Տուժել են մի քանի անցորդներ, վնասվել ոստիկանական մեքենաներ, ձերբակալվել է ավելի քան 20 մարդ:
Ոստիկանությունը փակել է դեպի Գրադ՝ կրեմլ տանող ճանապարհները:







































