Աճուրդի կդրվի Վաթեռլոոյի ճակատամարտից ցեխի հետքերով միագույն մուգ երանգի թիկնոցը, որը դուքս Վելինգթոնը 200 տարի առաջ գցել էր Քարոլինա Լեմի ուսերին: Այս մասին հաղորդում է Euromag-ը:
Ենթադրվում է, որ Վելինգթոնը մուգ կապույտ թավշե թիկնոցը նվիրել է լեդի Լեմին՝ ի հիշատակ մարտի:
Լեմը երկար չի պահել թիկնոցը: Պետական ծառայող Գրոսվենոր Չարլզ Բեդֆորդն իր օրագրում գրել է, որ վիրաբույժ Էնթոնի Քարլայլից ստացել է դուքս Վելինգթոնի՝ Վաթեռլոոյից թիկնոցը: Այն իր հերթին վիրաբույժին է նվիրել Քարոլինա Լեմը:
Դրանից ի վեր այն գտնվել է Բեդֆորդների ընտանիքում: Թիկնոցն առաջին անգամ աճուրդի կդրվի հուլիսի 14-ին։ Լոտը գնահատվում է 42 հազար եվրո:








































