Ուրբաթ օրը Պակիստանի դատարանը երկրի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին ձերբակալելու օրդեր է տվել՝ 2007-ին Իսլամաբադում Կարմիր մզկիթի գրոհի ժամանակ կրոնական գործիչ Աբդուլլահ Ռաշիդ Գազիի սպանության գործով: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Մուշարաֆի փաստաբանին:
Իսլամաբադի դատարանը ձերբակալման օրդեր է տվել առանց գրավի հնարավորության՝ երկրի նախկին նախագահը պետք է դատարանի առջև կանգնի այս տարվա հուլիսի 24-ին:
Դատարանը նաև Մուշարաֆի երաշխավորներին պարտավորեցրել է հաջորդ լսումների ժամանակ դատարանի դահլիճում ապահովել նրա ներկայությունը, հակառակ դեպքում երաշխավորագիրը կառգրավվի:
Մուշարաֆի փաստաբանը միջնորդագիր է ներկայացրել դատարանին՝ ազատելու նրան դատարանում հայտնվելու անհրաժեշտությունից՝ ելնելով առողջական վիճակի վերաբերյալ բժշկական ցուցումներից, սակայն դատավոր Բաշարաթ Մուֆթին մերժել է փաստաբանի միջնորդագիրը և ձերբակալման օրդեր տվել:









































