Microsoft-ի նոր` Edge բրաուզերը, որը կփոխարինի Internet Explorer-ին Windows 10 օպերացիոն համակարգում, կստանա գաղտնաբառերի սեփական մենեջերը, հաղորդում է Neowin-ը:
Մենեջերը հայտնվել է build 10147 համակարգի նախնական տարբերակում: Դրա միջոցով կարելի է տարբեր կայքերում նոր գաղտնաբառեր հավաքել և ջնջել արդեն պահպանվածները:
Նշենք, որ Windows 10-ն օգտատերերին հասանելի կլինի 2015-ի հուլիսի 28-ից:










































