Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրների բջջային օպերատորները մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը պետք է մշակեն զրոյական սակագներով ռոումինգի անցնելու ծրագիր: Այս մասին հայտնել է Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Նուրլան Ալդաբերգենովը՝ հայտնում է INTERFAX-ը՝ հղում անելով Ղազախստանի կառավարության մամլո ծառայությանը:
«Բջջային օպերատորները պետք է ռոումինգի զրոյացման ծրագիր ներկայացնեն մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը: Եթե նրանք ռոումինգի արժեքի իջեցմանն ուղղված միջոցներ չձեռնարկեն՝ դրա հետագա չեղարկմամբ, հոկտեմբերից հետո ԵՏՄ անդամ երկրների հակամենաշնորհային մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից կսկսվեն հեռահաղորդակցական ընկերությունների գործունեության լուրջ հետաքննություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«ԵՏՄ երկրներում ռոումինգի համաժամանակյա չեղարկումը կարող է տեղի ունենալ 3 տարվա ընթացքում, բայց հնարավոր է և ավելի շուտ»,- նշել է Ալդաբերգենովը:









































