Friday, 05 06 2026
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
08:10
Նավթի գները նվազել են – 04/06/26
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Լարսը բաց է

«Թալիբան» շարժումը կարող է իր ներկայացուցչությունը բացել Թուրքիայում

Ադրբեջանական Salam News կայքի հաղորդմամբ, «Թալիբան» շարժումը կարող է իր ներկայացուցչությունը բացել Թուրքիայում` Աֆղանստանի կառավարության հետ երկխոսություն սկսելու համար: Տվյալ խնդրի շուրջ բանակցությունները շարունակվում են:

Թուրքական Hürriyet թերթին տված հարցազրույցի ժամանակ այս տեղեկատվությունը հաստատել է Էրդողանի գլխավոր օգնական Իբրահիմ Քալընը. «Ներկայումս մենք բանակցում ենք «Թալիբան» շարժման հետ: Մենք պլանավորել ենք նրա գրասենյակը հիմնել Ստամբուլում»:

Թուրքական Akşam թերթի փոխանցմամբ, այդ տեղեկատվությունը հաստատել է նաև արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, որը մարտին տվյալ խնդրի շուրջ բանակցություններ է վարել Աֆղանստանի նախկին նախագահ Բուրհանուդդին Ռաբբանիի հետ:

Այդ հանդիպման ժամանակ Դավութօղլուն հայտարարել էր. «Աֆղանստանին առնչվող գործընթացում մենք պատրաստ ենք անել մեզանից կախված ամեն ինչ: Եթե թալիբները ցանկանում են ներկայացուցչություն բացել, ապա Թուրքիան կաջակցի դրան` օգտագործելով իր բոլոր հնարավորությունները»:

Նշվում է, որ «Թալիբան» շարժման ու Համիդ Քարզայի երկխոսության նախաձեռնությունը պատկանում է ԱՄՆ-ին, սակայն պետդեպարտամենտը դեռևս պաշտոնապես չի հաստատել դա:

Հիշեցնենք, որ նախկինում խոսվում էր, թե թալիբները մտադիր են աֆղանական իշխանությունների հետ բանակցել չեզոք երկրներում, որոնց թվում նշվում էին նաև ԱՄԷ-ն ու Տաջիկստանը:

Փաստորեն, Թուրքիան հերթական անգամ հակամարտող կողմերին առաջարկում է իր միջնորդական ծառայությունները, ինչը կնպաստի նրա տարածաշրջանային դերի ամրագրմանն ու միջազգային վարկի բարձրացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում