«Անսար Ալլահ» շարժման ներկայացուցիչները, ովքեր հայտնի են որպես հութիներ, հինգշաբթի առնվազն 27 հրթիռ են արձակել Սաուդյան Արաբիայի հարավ-արևելքում գտնվող ռազմաբազաների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Press TV-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին։
Հութիների և նրանց դաշնակիցների կողմից իրականացված գնդակոծությանն են ենթարկվել Ասիր նահանգի ռազմական օբյեկտները։ Զոհերի ու վիրավորների մասին տվյալներ չեն հաղորդվում։
Դրանից բացի, հութիները մի քանի ավտոմեքենաներ են գնդակոծել Ջիզան նահանգի համանուն քաղաքի ռազմաբազայում։ Հաղորդվում է, որ տեղի ունեցածից հետո սաուդցի զինվորները լքել են գնդակոծման վայրը։
Եմենում լարված իրավիճակը պահպանվում է՝ կապված շիա ապստամբ հութիների և նրանց դիմակայող ուժերի միջև հակամարտության, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ռազմական գործողության հետ։









































