Իտալական «Միլան»-ը շարունակում է բանակցել պորտուգալական «Պորտու»-ի հարձակվող Ջեքսոն Մարտինեսի հետ, տեղեկացնում է Sky Sports-ը:
Ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանին ժամանել էր Պորտուգալիա և հանդիպել հարձակվողի հետ: Չնայած իտալական կողմի ջանքերին, «Միլան»-ը պետք է վճարի Մարտինեսի հրաժարագինը` 35 մլն եվրոն:
Հաղորդվում է, որ 28-ամյա պորտուգալացու տեղափոխության պաշտոնական հայտարարությունը կարող է լինել հենց այսօր:







































