Ճանապարհորդությունների մասին աշխարհի խոշորագույն Tripadvisor կայքը հրապարակել է աշխարհի ամենալավ հյուրանոցների վարկանիշը՝ հայտնում է Euromag-ը։
Ամենամյա 13-րդ վարկանիշը մասնագետները կազմել են՝ հիմնվելով ճանապարհորդների արձագանքների վրա։
Թոփ 10-ում հայտնվել են եվրոպական 2 հյուրանոցներ։ Լավագույն եվրոպական հյուրանոցը Four Seasons Hotel Gresham Palace-ն է, որը գտնվում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։ Համաշխարհային վարկանիշում այն 4-րդն է։ Տասնյակում է նաև Hotel Alpin Spa Tuxerhof-ը, որը գտնվում է Ավստրիայի Տուսկ հովտում։ Համաշխարհային վարկանիշում այն զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։
Նշենք, որ համաշխարհային վարկանիշի առաջատարը Մալդիվներում գտնվող Gili Lankanfushi հյուրանոցն է։







































