Ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը դատական վեճ ունի Pabst Brewing գարեջրագործական ընկերության հետ, հայտնում է BBC-ն:
Երաժիշտն ընկերությունից պահանջում է Colt 45 կոչվող գարեջրի եկամտի 10%-ը, նաև բաժին 2014-ի նոյեմբերին ապրանքանիշի վաճառքից:
2011-ին Սնուփ Դոգը 3 տարվա պայմանագիր է ստորագրել Colt 45 ապրանքանիշի առաջընթացին խթանելու համար: Ըստ համաձայնության՝ ռեփերը տոկոս է ստացել վաճառքից, նաև բաժնի իրավունք է ունեցել մինչև 2016-ի հունվար ապրանքանիշի վաճառքի դեպքում:





































