Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ երգչուհի Բեյոնսեն բացահայտել է իր գեղեցիկ կազմվածքի գաղտնիքը: Նա հայտարարել է, որ չի գիրանում շնորհիվ միայն վեգանիզմի (բուսակերության առավել խիստ տեսակ):
Բեյոնսեն հայտարարել է, որ վերջապես գտել է այն դիետան, որն առավել հարմար է իր կենսակերպին ու աշխատանքային խիտ գրաֆիկին: Նա նշել է, որ դա The 22 Day Revolution անվանումով վեգանյան դիետան է:
Բեյոնսեն խոստովանել է, որ ի սկզբանե չի եղել բարեկազմ, ունեցել է ավելորդ քաշ, ինչի համար էլ դեռահաս ժամանակ սկսել է դիետաներ պահել: Նա ընդգծել է, որ ամենաբարդ առաջադրանքը եղել է իր համար իդեալական դիետա գտնելը:












































