«Երազանքի լիգա» ֆիլմը, որում նկարագրվում է ՖԻՖԱ-ի պատմությունը, անհաջողության է մատնվել ամերիկյան վարձույթում:
Գլխավոր դերերում հանդես են գալիս Թիմ Ռոթը և Ժերար Դեպարդյեն։ Յոզեֆ Բլատերի դերը խաղացել է Թիմ Ռոթը: Hollywood Reporter-ի տեղեկացմամբ, երկու օրում ֆիլմը հավաքել է ընդամենը 607 դոլար, այն դեպքում, երբ նկարահանման համար ծախսվել է 27 մլն դոլար:
Ֆիլմը տրվել է սահմանափակ վարձույթով: ԱՄՆ-ում այն ցուցադրվում է 10 կինոթատրոններում: Ամենավատ ցուցանիշն արձանագրվել է Ֆինիքսում. երկու օրում վաճառվել է ընդամենը մեկ տոմս՝ 9 դոլար արժողությամբ:








































