Իսպանիայում սկսվել է ֆանտաստիկ դատական պրոցես: Վիգո քաղաքի 54-ամյա բնակչուհի Մարիա Դյուրանը դատի է տվել խոշորագույն համացանցային-աուկցիան eBay-ին այն բանի համար, որ նրանք արգելել են իրենց կայքով վաճառել Արևի տեղամասերը: Կինը պահանջում է որպես փոխհատուցում 10 հազ. եվրո, հայտնում է Independent-ը:
Մարիան Արևը իր վրա է գրել 2010 թ. տեղական նոտարի միջոցով: Ապա նա աստղի տեղամասերը ներկայացրել է eBay-ում վաճառքի՝ 1 քառակուսի մետրի համար պահանջելով ընդամենը 1 եվրո: Սակայն eBay-ը այդպիսի ծառայությունը չի գնահատել: Կինն ասել է, որ արդեն հասցրել է դրանով աշխատել 1.2 հազար եվրո:
Դյուրանի դեպքը հիշեցնում է այն պատմությունը, երբ Քանյե Ուեստի երկրպագուները սկսեցին eBay-ով վաճառել կուռքի համերգի օդը:









































