Հունիսի 6-ին Սիրիայում արաբամուսուլմանական աշխարհի համար յուրօրինակ իրադարձություն է տեղի ունեցել: Տարտուս քաղաքում բացվել է Կույս Մարիամի անունը կրող մզկիթը: Այս մասին գրում է TASS-ը:
Նշվում է, որ դա «եղբայրության և համաձայնության առաջին քայլն է»:
Տարտուսում և Լաթաքիայում կաթոլիկ պատրիարքարանի ներկայացուցիչ Անտուան Դիբն ասել է, որ «Կույս Մարիամի մզկիթի բացումը բարեկամական ժեստ է, որը ցույց է տալիս, որ քրիստոնեությունը և իսլամը կրում են միևնույն բարձր առաքելությունը` հանուն սիրո և խաղաղության»:









































