Թուրքիայի հարավ-արևելյան Շանլըուրֆա նահանգում քվեարկության ժամանակ ծեծկռտուքի արդյունքում ընդդիմադիր «Ժողովրդա-դեմոկրատական» կուսակցության կողմնակիցների միջև 15 մարդ է վիրավորվել: Այս մասին գրում է թուրքական Hurriyet պարբերականը:
Նշվում է, որ տվյալ պահին ծեծկռտուքի պատճառը հայտնի չէ: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության ուժերը:
Այսօր, այդ նահանգում ընտրությունների կեղծում է արձանագրվել: Ընդդիմադիր կուսակցության մի խումբ կողմնակցներ փորձել են քվեատուփերում կեղծ քվեաթերթիկներ լցնել` հօգուտ «Ժողովրդա-դեմոկրատական» կուսակցության:







































