Ժամը 12-ին Արտաշատի 17/7 ընտրատեղամասում քվեարկեց Արտաշատի քաղաքապետի ընտրություններում առաջադրված միակ թեկնածուն Արգամ Աբրահամյանը: Վերջիսն քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ քվեարկել է հանուն բարգավաճ, մաքուր ու կանաչապատ Արտաշատի և ամեն ինչ անելու է որ քաղաքն այդպիսին դառնա:
«Առաջին լրատվական»-ի հարցին, թե առաջադրվելով որպես քաղաքապետ, արդյոք պատրաստվում է մտնել մեծ քաղաքականություն, Արգամ Աբրահամյանը պատասխանեց. «Ժամանակը ցույց կտա»:
Հետաքրքվեցին նաև քաղաքապետի թեկնածուի հայտարարագրից, որտեղ նրա ունեցվածքը ոչ ամբողջությամբ է տեղ գտել, Արգամ Աբրահամյանը պատասխանեց. «Ես այդ հարցին արդեն իսկ պատասխանել եմ և այդքան բիզնեսներ չունեմ, իսկ ինչ ունեմ հայտարարգրել եմ»:
Արգամ Աբրահամյանը ընտրատեղամաս էր եկել իր երեքամյա դստեր հետ: