Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնյաները քրդերին կամ այլ սոցիալական և ազգայնական խմբերին հատուկ կարգավիճակ տալու անհրաժեշտությունը չեն տեսնում: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
«Մեր կուսակցությունը քրդերի համար արդեն շատ բարեփոխումներ է իրականացրել: Նախևառաջ, մենք խոստովանել ենք, որ քրդական հարց գոյություն ունի: Ճանաչելե ենք քրդերեն լեզվի, քրդական մշակույթի իսկությունը, նրանց նկատմամբ մի շարք բարեփոխումներ իրականացրել: Մենք չենք մտածում քրդերին հատուկ կարգավիճակ կամ արտոնութուններ տալու մասին»,- հայտարարել է կուսակցության` Դիարբեքիրի մասնաճյուղի ղեկավար Մուհամեդ Աքարը:
Նրա խոսքերով` Թուրքիայի բոլոր 76 մլն քաղաքացիները պետք է հավասար ազատություն և բոլորի համար միևնույն ժողվորդավարություն ունենան:








































