Ի պատիվ նորընտիր նախագահի Լատվիայում պատրաստել են ալկոհոլային կոկտեյլ՝ «Միստր Վեյոնիս» անվանումով: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է բարմեն Անդրիս Ռեյզենբերգսը:
«Ի պատիվ Լատվիայի նոր նախագահի մենք պատրաստել ենք «Միստր Վեյոնիս» կոկտեյլը: Այն շատ համեղ է»,- գրել է նա:
Բարմենի խոսքերով՝ որոշ լատիշներ արդեն փորձել են նոր կոկտեյլը, և ստացվել են շատ դրական արձագանքներ:
Ռեյզենբերգսը նաև կիսվել է կոկտեյլի բաղադրատոմսով՝ բենեդիկտին (2 սանտիլիտր), լիկյոր (2 ս/լ), Monin pomegranate (0.5 ս/լ) և Monin Lime (1ս/լ) թուրմեր, ինչպես նաև խնձորի հյութ (5ս/լ):
Վեյոնիսը, որն զբաղեցնում էր Լատվիայի պաշտպանության նախարարի պաշտոնը, նախագահ է ընտրվել հունիսի 3-ին։
![]()
![]()







































