Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆն ԱՄՆ-ին մեղադրել է ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) իսլամիստական խմբավորման պայքարում երկակի քաղաքականության մեջ: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
«Ամերիկացիները չեն կարող պնդել, որ Իրաքում նրանք պայքարում են ԴԱԻՇ-ի դեմ, և միաժամանակ Սիրիան ենթարկել հարձակումների: ԱՄՆ-ի նման երկակի քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ Իրաքում և Սիրիայում մենք հաջողություն չունենք»,- հայտարարել է Զարիֆը:
Նա նաև նշել է, որ ռմբակոծությունների մեթոդը պայքարի արդյունավետ միջոց չէ:









































