Թուրինի «Յուվենտուս»-ի պաշտպան Ջորջո Կիելինին հայտարարել է, թե ինչպես է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում դիմակայելու «Բարսելոնա»-ի հարձակման գծի` Մեսսի- Սուարես-Նեյմար եռյակին:
«Մենք պատրաստվելու ենք այս խաղին նույն կերպ, ինչպես «Ռեալ»-ի դեմ հանդիպմանը: Ի վերջո, «Բարսելոնա»-ն մի թիմ է, որտեղ ընդգրկված են բազմաթիվ բարձրակարգ ֆուտբոլիստներ: Բացի Մեսսի- Սուարես- Նեյմար եռյակը, մյուսները նույնպես կարող են վտանգավոր գործել: Ոչ ոք չի պատրաստվում Մեսսիին անհատապես հսկել:
Կարծում եմ` երբ դու եզրափակչում ես, այնքան էլ կարևոր չէ, ֆավորիտ ես, թե հետնապահ: Առկա է մեծ ճնշում, և կա հաղթելու ցանկություն: Պետք է անչափ ուշադիր լինենք»,- Football Italia-ն մեջբերում է Կիելինիի խոսքերը:







































