Friday, 03 07 2026
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Զարուհի Փոստանջյանը՝ ԱԺ ամենահայրենասեր պատգամավոր

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ քննարկում էր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած՝ «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը և հայերի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» օրենքի նախագիծը:

Նախ՝ «Հանրապետական» խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանն առաջարկեց հանձնաժողովի նիստի այդ հատվածը դռնփակ անցկացնել՝ հիմնավորելով որ «օրինագծում կան պատմագիտական բնույթի այնպիսի անճշտություններ, որոնք կարող են գործիք դառնալ մեր արևմտյան հարևանների ձեռքին»: Նիստը դռնփակ անցկացնելուն կողմ էր նաև նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, ով հայտարարեց, որ եթե իր նախկին գործընկեր դիվանագետները իմանան, թե ինքը ինչ հարցի քննարկման է մասնակցել, ապա դա նրանց կողմից կարող է զավեշտ ընկալվել, և նրանք կարող են նույնիսկ մտածել, որ ինքը «լրիվ խելքը թռցրել է»:

Այն հիմնավորումներին, որ կարելի է նախագիծը քննարկել հրապարակայնության պայմաններում՝ Արզումանյանը պատասխանեց, որ վաղը մեկ այլ պատգամավոր էլ կարող է օրենքի նախագիծ բերել, որով առաջարկվում է, որ եթե փողոցում թուրք երեխա տեսնեն, ապա նրան պետք է բռնել և սպանել, ապա ինչ է՝ իրենք պետք է վերցնեն և քննարկե՞ն այդ անհեթեթությունը:

Խնդիրն այն է, որ Փոստանջյանն առաջարկում է ընդունել մի օրենք, որով հայ ժողովուրդը վերահաստատում է Թուրքիայի կողմից բռնազավթված Հայաստանի տարածքներում Հայկական պետականության վերականգնման իր իրավունքը: Պատգամավորները համոզված են, որ նման օրենքի ընդունումը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությանը մեղադրել հարևան երկրների նկատմամբ տարածքային պահանջներ ունենալու մեջ, իսկ Ադրբեջանը նման օրենքի ընդունումը կարող է Հայաստանի ագրեսիվ նպատակների ապացույց ներկայացնել՝ փորձելով այդ կերպ ապացուցել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունը ոչ թե այնտեղ ապրող ժողովրդի ինքնորոշման իրավունքի դրսևորման արդյունք է, այլ Հայաստանի հարևանների նկատմամբ ունեցած տարածքային հավակնությունների հերթական ապացույց:

Հենց դա նկատի ունենալով՝ Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, թե եթե Զարուհի Փոստանջյանը ցանկանում է, որ քննարկումը բաց լինի, որպեսի բոլորը տեսնեն, թե ով որքան հայրենասեր է, ապա ինքը բացահայտ հայտարարում է, որ ինքը նվազ հայրենասեր է, քան Զարուհի Փոստանջյանը, քանի որ չի պահանջում Թուրքիայի տարածքի կեսը միացնել Հայաստանին:

Որոշ պատգամավորներ, ինչպես, օրինակ, Էդմոն Մարուքյանը, առաջարկում էին ընդհանրապես բոյկոտել օրինագծի քննարկումը և լքել հանձնաժողովի նիստերի դահլիճը՝ դրանով տապալելով քննարկումը: Ի վերջո, Մարուքյանն ու Արզումանյանը հենց այդպես էլ վարվեցին, իսկ ՀՀԿ-ականները իրենց քվեարկությամբ որոշեցին քննարկումը կազմակերպել փակ ռեժիմով:

Այդ փակ քննարկումից հետո պարզ դարձավ, որ կողմերը համաձայնության են եկել. Զարուհի Փոստանջյանը հետ է վերցնում իր ներկայացրած օրենքի նախագիծը, իսկ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պարտավորվում է խորհրդարանական լսումներ կազմակերպել հայրենատիրության հարցով:

Դե ինչ, կարող ենք շնորհավորել Զարուհի Փոստանջյանին, քանի որ նա, ըստ էության, հասավ իր նպատակին, եթե խորհրդարանական լսումներ կազմակերպվեն, նա կարող է հանգիստ բարձրացնել Թուրքիայի նկատմամբ ունեցած հողային պահանջների հարցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում