Այսօր լրացավ Անջելինա Ջոլիի 40 ամյակը: Այդ կինն անկասկած պատկանում է մեր ժամանակների գլխավոր սեքս սիմվոլների շարքին: Այդ հրաշալի դերասանուհու, բազմազավակ մոր և Բրեդ Փիթի կնոջ ծննդյան օրվա կապակցությամբ spletnik.ru-ն հիշում է նրա հինգ ամենահրապուրիչ դերերը:
«Առևանգել 60 վայրկյանում» (2000)


Երիտասարդ և արտառոց կինը, ում խաղացել է Ջոլին այդ ֆիլմում, շատ հեռու է թվում այն էլեգանտ կնոջից, ում մենք տեսնում ենք այսօր:
«Հրապուրանք» (2001)

Այդ ֆիլմում Ջոլին խաղացել է ճակատագրական կնոջ դեր, ով ամբողջովին փոխում է գլխավոր հերոսի կյանքը՝ ում դերը խաղում է Անտոնիո Բանդերասը:
«Լարա Քրոֆտ» (2001)

Հավանաբար Անջելինա Ջոլիի ամենասեքսուալ դերակատարումներից է: Մենք երբեք չենք մոռանում դերասանուհու այդ կերպարը։
«Միստր և միսիս Սմիթ» (2005)

Ֆիլմ, որտեղից սկսվեցին 2 աստղերի՝ Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի հարաբերությունները:
«Ծայրահեղ վտանգավոր է» (2008)


Վտանգավոր և վախեցնող Ջոլին այդ ֆիլմում ոչ ոքի չթողեց անտարբեր:












































