Հունաստանին մինչև 2020թ. կարող է հատկացվել 35 մլրդ եվրոյի ֆինանսական օգնություն: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:
«Հունաստանը կարող է զգալի գումար՝ 35 մլրդ եվրո ստանալ մինչև 2020 թվականը՝ պայմանով, որ նրանք կյանքի կկոչեն ծրագրեր, որոնք մեր հույն ընկերներին այդ միջոցները յուրացնելու հնարավորություն կտան»,- ասել է նա Բրյուսելում:
Ելույթ ունենալով տարածաշրջանների եվրոպական կոմիտեի անդամների առջև՝ Յունկերն ասել է. «Ես կցանկանայի, որ տնտեսական աճը վերադառնար Հունաստան: Ես նաև կցանկանայի, որ հունական կառավարությունն ու հունական վարչակազմն այնպես անեն, որ նրանք կարողանան օգտվել միջոցներից, որոնք նրանց համար պահեստավորվել են»,- եզրափակել է նա:







































