ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ԿԱՀ-ում զինծառայողների կողմից երեխաների բռնաբարության դեպքերի հետաքննություն է սկսել: The Guardian-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը:
Մամլո ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ վերջերս լուրջ կասկածներ են հայտնվել օտարազգի զինվորականների կողմից ԿԱՀ-ում երեխաների նկատմամբ սեռական բռնություն գործադրելու կապակցությամբ, ինչի համար էլ գլխավոր քարտուղարը որոշել է արտաքին անկախ հետաքննություն անցկացնել:
Ընթացիկ տարվա ապրիլի վերջին հաղորդվել էր, որ ֆրանսիացի զինծառայողները ԿԱՀ-ում սեռական բնույթի բռնություններ են գործադրել երեխաների նկատմամբ: Ֆրանսիական զինվորական կոնտինգենտը ԿԱՀ-ի տարածքում Sangaris գործողությունը իրականացնում է 2013 թվականից: 2014 թվականի ապրիլին ՄԱԿ ԱԽ-ը որոշում ընդունեց ԿԱՀ-ում խաղաղապահներ տեղակայելու մասին:







































