Ուղևորներից մեկի արած լուսանկարը ցնցել է ինքնաթիռով թռչել սիրողներին: Այս մասին հայտնում է Deplacements Pros-ը:
Լուսանկարում բրիտանական EasyJet ավիաընկերության աշխատակիցը սովորական կպչուն ժապավեն է օգտագործում շարժիչի գամերի պաշտպանությունն ապահովելու համար: Լուսանկարը բուռն դժգոհություն է առաջացրել համացանցում:
EasyJet-ի ներկայացուցչի խոսքով՝ այդ լուսանկարում վրդովեցուցիչ ոչինչ չկա: «Նման տեխնիկական սպասարկումն ու ինքնաթիռը ներկելուն պատրաստելը սովորական գործընթաց է»,- ասվում է ավիափոխադրողի հաղորդագրության մեջ:
Սոցցանցերում ավիացիայի մասնագետները պնդում են, որ դա արդեն առաջին դեպքը չէ, երբ ամուր և հերմետիկ կպչուն ալյումինե ժապավենն օգտագործվում է շտապ տեխնիկական սպասարկման ժամանակ, ինչը ոչ մի կերպ չի վտանգում ինքնաթիռը:









































