ԱՄՆ կառավարությունը բանակցում է Ադրբեջանի կառավարության հետ՝ հստակեցնելու համար մարդու իրավունքների հարցերով համատեղ հանձնաժողովի ձևավորման կոնկրետ ժամկետները, հայտնում է Haqqin.az պորտալը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան: Ընդգծվում է, որ համապատասխան պայմանավորվածությունն ընթացիկ տարվա փետրվարին ձեռք է բերվել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև:
ԱՄՆ դեսպանը նաև հայտնել է, որ Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերի բացման արարողակարգի ժամանակ ԱՄՆ-ը ներկայացնելու է հենց ինքը, և որ ԱՄՆ-ը դրա համար Ադրբեջան չի գործուղելու կառավարության ներկայացուցչի:










































