Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունիսի 7-8-ը բավարական Էլմաու ամրոցում կայանալիք «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարների գագաթնաժողովի նախաշեմին հայտնել է, թե որոնք են համաշխարհային հանրությանը սպառնացող հիմնական վտանգները։ Այս մասին հաղորդում է TASS-ը։
«Ով կարող էր պատկերացնել, որ «Սառը պատերազմի» ավարտից 25 տարի անց Եվրոպայում տիրող աշխարհակարգը կխախտվի (Ռուսաստանին) Ղրիմի միացման ճանապարհով:
Դժվար էր մտածել, որ Էբոլա վիրուսի համաճարակը սպառնալիքի տակ կդնի Աֆրիկայի մի շարք երկրների զարգացումը: Դժվար էր նաև պատկերացնել, թե ինչ վտանգ են ներկայացնելու Մերձավոր Արևելքում գործող ծայրահեղական խմբավորումները: Թվարկված այդ բոլոր հարցերը պահանջում են միջազգային հանրության պատասխանը: Դրանք կընդգրկվեն G7-ի գագաթնաժողովի օրակարգում»,- ասել է Մերկելը:







































