Thursday, 04 06 2026
Մի՛ վստահեք չստուգված զանգերին․ պաշտոնական ծանուցումները հրապարակվում են azdarar.am-ում. ԱՆ
Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում
ԱՄՆ-ն պետք է դառնա ՀՀ գլխավոր դաշնակիցը. վերականգնել ռազմական բալանսը հնարավոր է այդ ուղիով
Այսօր կայանալու է «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի վերջին հանդիպումը. մասնակցելու են քաղաքական ուժերի առաջին համարները
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
18:57
ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս
18:50
Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները
Դիմելու ենք բոլոր ատյանները. զանգվածային ընտրակաշառք է բաժանվում և վարչական ռեսուրս կիրառվում
Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին
Ռուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն գործում. քայլ առ քայլ զրկվում են շատ կարևոր գործիքից
Բագրատ արքեպիսկոպոսի խափանման միջոցը փոխվել է
Վրաստանը ԱՄՆ-ին ի՞նչ աշնանային քննություն ունի
17:50
Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը
Ալիկ Ալեքսանյանի հետ նախնական համաձայնությամբ փողերի լվացման մեղադրանքով 37 անձ է ներգրավվել
Տոկաևը և Խաղաղության խորհրդի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախաձեռնությունը
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. Գալուզին
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ
16:50
Որոշակի դրական արձագանքներ ենք ստացել Վրաստանից. Ռուբիո
RISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները
16:30
Կանադայի և Ադրբեջանի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
Անվճար բարձրագույն կրթություն՝ հավասար մեկնարկ ամեն երիտասարդի համար
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Դատարանը պետք է անկախ լինի ոչ միայն իշխանությունից, այլ նաև Սերժից և Քոչարյանից
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Հայաստանը պետք է դառնա բարձր աշխատավարձերի տնտեսություն
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
Բոլոր տեսակի չարիքների արմատը անտարբերության մեջ է. պետք է գնալ ընտրության
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում

«Չարիքի իշխանությունը» և նրա դեմ անհաշտ պայքար հռչակած «ասպետը» վերագտել են իրենց «կորցրած սերը». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ամիսներ առաջ՝ փետրվարի 12-ին, Սերժ Սարգսյանը ՀՀԿ հայտնի նիստում հայտարարեց. «Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք… ես ընդունում եմ մեղքի իմ բաժինը: Տարիներ շարունակ… ե՛ս եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը… Սխալը պետք է ուղղել: Արագ, մինչև վերջ և հստակ»:

Այս խոսքերին ի պատասխան՝ Ծառուկյանը մեկ օր անց հայտարարեց. «Պատրաստվե՛ք պայքարի… Ես այժմ կոչ եմ անում համազգային մոբիլիզացիայի՝ ունենալով մեկ նպատակ` քաղաքական բոլոր օրինական  մեթոդներով (անդադար հանրահավաքներ, երթեր, ցույցեր, անհնազանդություն և այլն) հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը` ազատվելու համար չարիքի այս իշխանությունից»: «Մեր խոսքը գործ է» հայտնի կարգախոսով առաջնորդվող Ծառուկյանն այս ամենից օրեր անց անհետացավ քաղաքական դաշտից՝ իր թիմին թողնելով բախտի քմահաճույքին: Բայց արդեն երկու օր է՝ նա «մարդամեջ» է դուրս գալիս՝ շրջելով հենց նույն Սերժ Սարգսյանի հետ:

Եթե կիրակի օրը՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից իր անունով (Սուրբ Հովհաննես) կառուցված եկեղեցու օծման արարողության ժամանակ, Սարգսյան-Ծառուկյան զույգի առանձնահատկությունն այդքան էլ չէր ընդգծվում` պայմանավորված միջոցառմանը մասնակիցների բազմամարդ լինելու փաստով, ապա «Հայաստան» կինոթատրոնի վերաբացման դեպքում պատկերն այլ էր: Այստեղ արդեն Սերժ Սարգսյանին ուղեկցող հիմնական անձը հենց Գագիկ Ծառուկյանն էր: Լուսանկարներից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ «չարիքի իշխանությունը» և նրա դեմ անհաշտ պայքար հռչակած «ասպետը» վերագտել են իրենց «կորցրած սերը»` հաստատակամությամբ, որ այլևս չեն բաժանվի:

Համաձայնեք՝ այս մարդիկ իրենց պահվածքով վարկաբեկում են քաղաքականություն հասկացությունը և մարդկանց մոտ հիասթափություն հարուցում»:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում