Ծեր կնոջ համար դա արդեն 16-րդ մարաթոնն էր:
Ամերիկայի բնակչուհի Հարիեթ Թոմփսոնը դարձել է մարաթոնը հաղթահարած ամենատարեց կինը աշխարհում: Այս մասին տեղեկացնում է ВВС-ն:
92-ամյա կինը 42 կմ տարածությունը հաղթահարել է յոթ ժամ քսանչորս րոպեում Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքում: «Ես զարմացած եմ իմ հանդեպ ցուցաբերած համընդհանուր հետաքրքրությունից: Ես չեմ համարում, որ անսովոր բան եմ արել, թեպետ ինձ համար հաճելի է»,- ասել է նա:
Այս տարի Սան Դիեգոյի մարաթոնին մասնակցել է 25 հազար մարդ աշխարհի 43 երկրից:






































