AUDI ավտոմոբիլային ընկերությունը սկսել է կոմպակտ քաղաքային մեքենայի նոր տարբերակի մշակումը, հայտնում է euromag-ը:
Այն շուկայում կմրցակցի Fiat 500-ի ու Mini Cooper-ի հետ:
Նախ կստեղծվի մոդելի կոնցեպցիան, իսկ արդեն հաջորդ տարի այն կցուցադրվի հասարակությանը, հայտնում է Planet Today-ը:
Ընկերության աշխատակիցների տեղեկություններով՝ մեքենան պատրաստվելու է MQB բազայի հիման վրա: Մեքենան կարող է հագեցված լինել բենզինով կամ դիզելով աշխատող շարժիչով, ընդ որում՝ դրա հզորությունը կկազմի 110 կամ 100 ձիաուժ:









































