Մարզահագուստ արտադրող հանրահայտ Adidas ընկերությունը կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսիի համար կարտադրի անվանական խաղակոշիկներ, որով արգենտինացին կխաղա հունիսի 6-ին՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում կայանալիք Թուրինի «Յուվենտուս»-ի հետ խաղում:
«Նոր խաղակոշիկները լիովին համապատասխանում են Մեսսիի տաղանդին: Բարձրագույն մակարդակի վարպետության ու անկառավարելի ուժի համար պահանջվում է անգերազանցելի զենք:
Ահա թե ինչու է Adidas-ը ստեղծել խաղակոշիկներ՝ մտապահելով ընդամենը 1 ֆուտբոլիստի: Հեղափոխված նոր խաղակոշիկները՝ մեծագույն ֆուտբոլիստի համար:
2015-ն, անկասկած, Մեսսիի տարին է: Հունիսի 6-ին նա դուրս է գալու խաղադաշտ՝ նոր խաղակոշիկներով ապացուցելու, որ մոլորակի լավագույն ֆուտբոլիստն է»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում:







































