Ֆեթուլլահ Գյուլենի (ԱՄՆ-ում բնակվող իսլամիստ հասարակական գործիչ) շարժման կողմնակիցների դեմ գործողության շրջանակներում խուզարկություն է կատարվում Թուրքիայի Մերսին նահանգի իրավապահ մարմինների բարձրաստիճան աշխատակիցների ավելի քան 60 բնակարանում: Այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:
Գործողության ընթացքում արդեն ձերբակալվածներ կան, որոնց թվի մասին հեռուստաալիքը չի հայտնում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գյուլենի շարժման դեմ պայքարի շրջանակներում Թուրքիայի պետական կառույցներում սպասվում են վերջին ժամանակների ամենամասշտաբային կադրային փոփոխությունները:
2014թ. փետրվարի 25-ին թուրքական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ 2011 թվականին հակաահաբեկչական գործողության շրջանակում, որն անցկացվել է Ստամբուլի դատախազության կողմից Salam ահաբեկչական կազմակերպության դեմ, գաղտնալսվել են մոտ 7000 մարդկանց հեռախոսներ, ովքեր կապված են ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների, նաև վարչապետի ընտանիքի անդամների հետ:
Դրանից հետո Էրդողանը մեղադրեց Գյուլենին, որ հենց նրա շարժման ներկայացուցիչներն են կանգնած հեռախոսազրույցների գաղտնալսման հետևում:








































