Հունիսի 1-ից Չինաստանի մայրաքաղաք Պեկինում արգելվում է ծխելը գրասենյակներում, ռեստորաններում, հասարակական տրանսպորտում, մանկական և բուժհաստատությունների մոտ։
Օրինախախտ ֆիզիկական անձինք կտուգանվեն 200 յուանով (32.3 դոլար), իրավաբանական անձինք, օրինակ՝ ռեստորանների ու սրճարանների տերերը, որոնք չեն արգելի ծխելը հաստատություններում, կտուգանվեն 10 հազար յուանով (1.6 հազար)։
Ավելի վաղ ֆիզիկական անձինք անհամապատասխան վայրերում ծխելու համար տուգանվել են 1.6 դոլարով։
Այսօրվանից արգելվում է նաև ծխախոտային արտադրանքների վաճառքը դպրոցներից ու մանկապարտեզներից 100 մետրից մոտ հեռավորության վրա։
Այսօր Չինաստանում պաշտոնապես գրանցված է մոտ 300 մլն ծխող։







































